Շուշիի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերում անվտանգությունն ապահովված է
ԼՂ Շուշիի շրջանի` հայկական վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերում անվտանգությունը ապահովված է. ռուս խաղաղապահները դպրոցի կողքին են: Այս մասին Sputnik Armenia-ի հետ զրույցում նշել է Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Գաբրիելյանը:
«Կան ապրելու բոլոր պայմանները, անվտանգությունն ապահովված է: Մարդիկ կարող են հանգիստ երթևեկել Հին Շենի ու Եղծահողի միջև ընկած ճանապարհով: Այսինքն այս փուլում անվտանգությունն ապահովված է»,- ասել է նա:
Գյուղից ոչ հեռու տեղակայված է ադրբեջանական դիրքը, բայց ռուս զինծառայողների հետ միասին գյուղում անվտանգությունն ապահովում են նաև հայ զինվորականները:
Եղծահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը հայտնել է, որ գյուղը պահպանում են հայկական ստորաբաժանումները: Ադրբեջանցիներն ավելի վաղ փորձել են գյուղը վերցնել իրենց վերահսկողության տակ, սակայն հայկական կողմը հանդիպել է ռուսներին, խաղաղապահներին ապացուցել, որ Եղծահողը պետք է մնա հայերի ձեռքում:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...