Գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցում որոշակի առաջընթաց ունենք. Նիկոլ Փաշինյան

«Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցում որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ հայկական ու ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»։ Այս մասին իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանըն ու հավելել, անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը դանդաղ, բայց ընթանում է։ Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից՝ ՀՀ-ում նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում։ Նոյեմբերի իննից հետո հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է։ Մեծ հավանականությամբ, այս մարմինները անհետ կորած մեր եղբայրների մարմիններն են։ 
 

Որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները, ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները, ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել։ Վերահաստատվել են ԼՂ հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու եւ բանակցային լիարժեք գործընթաց վերականգնելու կամքն ու ցանկությունը։ Սա եւս մի կարեւոր գործոն է արձանագրված հրադադարն ամրապնդելու համար։ Այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի եւ Մեղրիի միջանք բառեր չկան։ Կա այլ բան․ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Եթե ապագայի մասին պիտի մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին։ Արդյոք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-ՌԴ ու Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը․ կարծում եմ՝ այո։ Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երեւում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ