Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու նախարար Արսեն Թորոսյանն այցելել են վիրավոր զինվորներին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 19-ին շրջայց են կատարել «Իզմիրլյան» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում և ծանոթացել Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորված զինվորների բուժման ու կազդուրման գործընթացին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, բուժհաստատությունների ղեկավարները ներկայացրել են մինչ այժմ կատարված աշխատանքները և հետագա գործողությունները: Նրանց ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են բուժման գործընթացին, հիվանդանոցային պայմաններին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում, շփվել վիրավոր զինծառայողների հետ և հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Փոխվարչապետը տեսակցել է նաև իր արարողակարգի պատասխանատուին, որը վիրավորվել է Շուշիում։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել վիրավոր զինվորներին՝ կատարած սխրանքների ու անձնուրաց ծառայության համար, և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում: Նա ընդգծել է հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողներին առավել որակյալ և բարձր մակարդակի բժշկական ծառայությունների մատուցման կարևորությունը:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին ու առողջապահության նախարարությանը՝ բացառիկ նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով աշխատելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...