Վեց անգամ թանկ ենք ներմուծելու ապրանքը, դա մեզ վնասելու է. ակցիայի մասնակիցները սպասում են կառավարության արձագանքին
«Չի կարելի մարդկանց էս վիճակի մեջ դնել, մենք դիմում ենք ՊԵԿ-ին, դիմում ենք վարչապետին, մենք ձեր կողքն ենք էղել, դուք էլ այսօր մեր կողքը եղեք, մեզ չպետք է դրդեք, որ Հայաստանից գնանք» ։ Այս մասին այսօր հայտարարեց մաքսային փոփոխությունների դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։ Լրագրողների հարցին, թե նախապես պայմանավորվածություն եղել է կողմերի միջև, ինչու են այժմ զարմացել, բողոքի մասնակից կինը նշեց, որ չէին սպասում նման թվեր, իմացել են, որ պետք է բարձրանան հարկերը, բայց ոչ նման ձևով, ու ոչ այս պահին, երբ մարդիկ պայքարում են հացի համար։
«Թող օրենքը շարադրեն ճիշտ, որ հասկանալի լինի, մենք էլ կարողանանք հակադարձել ճիշտ, էսքան մարդ ա էկել, կառավարությունից ոչ մեկ չի իջնում, խնդիրներ կան, որ երկակի են ստացվում, չեն իջնում, որ հասկանանք։ Էսօր ինչ ներմուծվելու ա, բերվելու ա վեց անգամ թանկ, իսկ դա վնասելու ա մեզ, որովհետև մենք էսօրվա դրությամբ դրանով ենք մեր ընտանիքը պահում։ Եթե սահմանները բաց լինեին, գուցե փակեինք բիզնեսը, գնայինք ուրիշ պետության մեջ բացեինք, իսկ հիմա այլընտրանք չեն թողնում» ։
Նշենք, որ մանր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները այժմ սպասում են ՊԵԿ-ի և Կառավարության արձագանքին։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: