Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը նոր նշանակումներ է արել
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ ՀՀ ոստիկանապետի հրամանի՝ Արթուր Ֆիշյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ Ա. Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
Մեկ այլ հրամանի համաձայն՝ Ռոբերտ Գինոյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և գրանցվել է Ոստիկանության կադրերի ռեզերվում:
ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանի համաձայն՝ Արմեն Գասպարյանը, որը գրանցված էր Ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, իսկ Իգոր Մեսրոպյանը նշանակվել է Ոստիկանության Գավառի բաժնի պետ:
Ըստ աղբյուրի՝ վերջիներս ոստիկանության համակարգում համարվում են օպերատիվնիկներ, և այն ստորաբաժումներում, որ աշխատել են, տիրապետել են օպերատիվ իրավիճակին, ունեցել են հանցագործությունների ոչ միայն բացահայտման, այլև նախականխման բազմաթիվ դեպքեր:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...