Բելառուսում ընդդիմության առաջնորդներից միայն մեկն է մնացել ազատության մեջ
Բելառուսում սեպտեմբերի 9-ին խուզարկություններ են իրականացնում ընդդիմության ներկայացուցիչների մոտ: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ ընդդիմության առաջնորդներից միայն Սվետլանա Ալեքսեևիչն է ազատության մեջ գտնվում:
Քննչական գործողությունների մասին հայտնել են ձերբակալված ընդդիմադիր գործիչ, բանկիր Վիկտոր Բաբարիկոյի շտաբից, որտեղից ավելի վաղ տարել էին Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մաքսիմ Զնակին: Շտաբում քննչական գործողություններ են կատարում երկրի ՆԳՆ աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով մարդիկ:
Ընդդիմությունից հայտնում են, որ խուզարկություններ են իրականացվում նաև խորհրդի նախագահության անդամներ Մաքսիմ Զնակի և Մարիա Կոլեսնիկովայի տներում:
Զնակի փաստաբանը հայտնել է, որ վեջինիս ձերբակալել են Համակարգող խորհրդի ստեղծման մասին գործով՝ «երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու համար:
Բացի այդ, նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսեևիչը տեղեկացրել է, որ անհայտ անձինք փորձում են ներխուժել իր բնակարան: Ներկա պահին նա խորհրդի անդամներից միակն է, որն ազատության մեջ է գտնվում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել. Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակե...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագ...
«Իշխանությունը ոչ ոքի չեմ տա». Լուկաշենկո
Իշխանությունը չի տրվում նրա համար, որ վերցնես, հետո թողնես և հանձնես: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի...
Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է...