Վրաստանում հոկտեմբերի 31-ին համապետական ընտրություններ են, մինչև դա չանցնի, չեն բացելու սահմանը. Սիմոնյան
Վրաստանում հոկտեմբերի 31-ին համապետական ընտրություններ են, մինչեւ դա չանցնի, չեն բացելու սահմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ի դիմաց Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, եթե Վրաստանը մեկ տուրիստ ընդունի, կամ թույլ տա, մեկն իր տարածքով անցնի գնա Ռուսաստան, իրենք խնդիրներ կունենան, որովհետեւ այդ մարդը պետք է այդ անցնելու ընթացքում լվացարան գնա, հաց ուտի, շփվի այլ մարդկանց հետ:
Ինչ վերաբերում է օդային ճանապարհով ՌԴ մեկնելուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Օդային ճանապարհով էլ Ռուսաստանն ասում է՝ մեզ մոտ համաճարակ է, եւ եթե նույնիսկ Հայաստանից մարդկանց ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու, որ չեմ ընդունում: Եթե ասենք դուք ուզում եք Եգիպտոս գնալ եւ Եգիպտոսը բաց է, խնդիր չկա: Դա ընդունող երկրի խնդիրն է:
Չհավատաք, եթե մեկը գա ձեզ ասի՝ հեսա էդ հարցը լուծելու է: Մենք ամեն օր այդ հարցով բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել: Ոչ միայն ձեզ համար, այլ որ մարդիկ գան, առեւտուր անեն, փող մտնի երկիր: Հյուրանոցները դատարկ են: Ռուսներն ու վրացիները չեն թողնում, որ մարդ ներս մտնի իրենց երկիր»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...