«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն վերազինվել է գերժամանակակից ու հզոր սարքավորումներով
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն վերազինվել է գերժամանակակից ու հզոր սարքավորումներով: Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից:
«Հիմա Հայաստանի մանկական նյարդավիրաբուժությունն այս կենտրոնում այն մակարդակի է, ինչպես աշխարհի լավագույն կլինիկաներում է», - վիրահատությունից հետո նման կարծիք է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հյուրընկալված Սանկտ Պետերբուգի Պոլեովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր, նյարդավիրաբույժ Վիլյամ Արամի Խաչատրյանը:
Պրոֆեսորը նշել է. «Կենտրոնում ստանալու են բուժօգնություն՝ ամենաժամանակակից պահանջներով: Սա իսկապես մեծ հաղթանակ է, որին հասնել ամեն մեկը չի կարող: Անգամ առաջատար երկրների կլինիկաներից շատերը չէին կարող մտածել այս սարքավորումների մասին»:
Նյարդավիրաբուժական մանրադիտակ, ուլտրաձայնային ասպիրատոր, բարձր հաճախականության բիպոլյար կոագուլյատոր, վիրահատարանի լույսեր, գերժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման սարք, գանգի ֆիքսատոր, ԷԷԳ սարք, ցածր ջերմաստիճանային ստերիլիզատոր, անեսթեզիայի սարք, վիրահատական սեղան: Ավելի քան տասը անուն ժամանակակից տեխնիկա, որ օգնելու է կենտրոնի բժշկական թիմին նոր կյանքեր փրկել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...