Քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքները պարետատան լուծարումից հետո չեն չեղարկվի. NEWS
Քաղաքացիների նկատմամբ նշանակված տուգանքները պարետատան լուծարումից հետո չեն չեղարկվի: Այս մասին NEWs.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ օրենքի համաձայն՝ տուգանքները մեխանիկորեն շարունակում են գործել՝ չկորցնելով օրինական ուժը: Այդպիսով, տուգանքները կգործեն արդեն վարչապետի որոշման համաայն:
Այնուամենայնիվ, քաղաքացիների իրավունքն է դատական կարգով տվյալ որոշումների բողոքարկումը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...