«Մեր կողքին իսկական հերոսներ են կանգնած». քաղաքապետը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար:
«Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Վստահ եղեք, որ քաղաքապետարանն իր ողջ կազմով մշտապես կանգնած է կառույցի կողքին: Եվ ես, եթե ճիշտն ասեմ, ընդհանրապես տարբերություն էլ չեմ տեսնում երկու գերատեսչությունների միջև: Ես համարում եմ սա մեկ ընդհանուր գերատեսչություն: Մենք մեր բնակիչների անվտանգությունն ենք ապահովում: Եվ այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքների ճիշտ կազմակերպումը նաև իր ապացույցը բերեց վերջերս Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունի ժամանակ: Իհարկե, ամենաբարդ և դժվար գործը ձերն է, կյանքը վտանգելու մասը ձերն է, բայց մենք նույնպես առանց ոչ մի բանի մասին մտածելու, իմացե՛ք, միշտ ձեր կողքին կանգնած ենք»,- ընդգծել է քաղաքապետը:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երևանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...