Մարտունու համայնքապետը կորոնավիրուսով վարակված լինելով կազմակերպել և մասնակցել է դստեր նշանդրեքին. Tert
Մարտունու համայնքապետարանը երկուշաբթի օրվանից փակ է, քաղաքապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Ոսկանյանը նշեց, որ քաղաքապետ Արմեն Ավետիսյանը վարակված է, աշխատակիցներն էլ հետը շփվել են, այդ պատճառով քաղաքապետարանը փակ է: Նրա խոսքով՝ բոլոր աշխատակիցները մեկուսացված են:
Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում ասաց, որ այո, կորոնավիրուսով է վարակված, և Պարետատունն էլ որոշել է՝ դադարեցնել քաղաքապետարանի աշխատանքը:
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, չսպասելով թեստի պատասխաններին, մասնակցել է դստեր նշանդրեքին: Նա հերքեց տարածված լուրերը, թե դստեր նշանդրեքին մասնակցել է 150 հոգի։
«Իմ աղջկա նշադրանքը արել ենք իմ ընտանիքով՝ 30 հոգով, իմ ռեստորանում: Այդ ժամանակ էլ ես բոլորից պաշտպանվել եմ՝ իմանալով որ տաքություն ունեմ, բայց թեստի պատասխանը դեռ չունեի: Ուրբաթ օրը իմ աղջկա նշանդրեքն արել եմ, շաբաթ օրը թեստի պատասխանն եկել է դրական: Վնասել եմ իմ ընտանիքին, բայց քաղաքապետարանի աշխատողների հետ չեմ շփվել»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է պաշտպանվել նշանդրեքի ժամանակ, ի՞նչ նկատի ունի, նա ասաց, որ իր առանձին ափսեով ու բաժակով հեռու է նստել. «Ասել եմ մինչև թեստի պատասխանը չգա, ինձ մոտ չգաք»,- ասել է նա:
Ճշտող հարցին՝ միայն նա՞ է ջերմել, թե՞ կինն էլ, Մարտունու քաղաքապետը պատասխանեց. «Մեր տանը բոլորը վարակված են, իմ աղջիկը, իմ տղան, մնացած բոլորը, քանի որ մինչև իմ ջերմելն էլ մենք ընտանիքով բոլորս միասին ենք եղել: Իմ ընտանիքի անդամները բոլորն էլ վարակված են, բայց կողքից ես զգույշ եմ մնացել, որ որևէ մեկին վնաս չտամ, մինչև այս պահը քաղաքապետարանի որևէ աշխատակցի մոտ որևէ սիմպտոմ չկա»:
Նա նշեց, որ նշանդրեքի բոլոր մանսակիցները նույնպես մեկուսացված են և հավաստիարցեց՝ այդ մարդկանցից շատերն իր հետ չեն էլ շփվել: Հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ խախտել եք հակահամաճարակային կանոնները, նա պատասխանեց. «Բացարձակ, թույլտրվե՞լ է չէ 40 հոգանոց միջոցառում անել»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...