Հայկական զինուժի կորուստները 2020–ի հուլիս ամսին. Razm. info
2020 թվականի հուլիսի 1-31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 7 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալվեցին դիրքային մարտեր։
Մարտական
• Կապիտան Սոս Էլբակյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Մայոր Գարուշ Համբարձումյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Շարքային Արթուր Մուրադյանը զոհվել էր հուլիսի 23-ին։ Մուրադյանը Տավուշյան մարտերի ընթացքում հուլիսի 14-ին ստացել էր վիրավորում և տեղափոխվել էր հոսպիտալ։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
• Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
Ոչ մարտական
• Շարքային Ալիկ Մանուկյանը մահացել էր հուլիսի 18-ին։ Մանուկյանին հրազենային վիրավորումով հայտնաբեր էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...