Ես 35 000 դրամ թոշակ եմ ստանում, եթե տների վարձը 100-120 հազար դրամա, ես 35 000 դրամով ո՞նց ապրեմ. քաղաքացին՝ պատգամավորին
Էստեղ ինչքան հավաքված կա, բոլորս նույն վիճակում ենք, տուն չունենք, եկել ենք կորոնավիրուսի պատճառով, չենք կարողանում հետ վերադառնալ, մեր ընտանիքները մնացել են Ռուսաստանում: ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ պատգամավորներին իրենց խնդիրը ներկայացնելու:
«Հայտնվել ենք անելանելի իրավիճակում, եկել ենք ԱԺ՝ օգնություն ստանալու ակնկալիքով»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ր հավելեց, որ այտեղ իրենց աշխատանքի չեն ընդունում:
«Ես 35 000 դրամ թոշակ եմ ստանում, եթե տների վարձը 100-120 հազար դրամա, ես 35 000 դրամով ո՞նց ապրեմ», - ասաց ակցիայի մասնակից քաղաքացին:
Քաղաքացիների հետ հանդիպման դուրս եկավ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ խոստանալով ԱԺ-ում բարձրաձայնել նրանց խնդիրը:
«Խնդիրը բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Էս հարցը մարդկանց համար դարձել ա արդեն «պրոբլեմ», մարդիկ զրկված են տնից, աշխատանքից հարազատներից: Ես ձեզ խոստանում եմ, նիստը վերսկսվելուն պես ԱԺ-ում կանդրադառնամ ձեր խնդրին», - ասաց նա:
Մասնակիցները պահանջեցին հանդիպում Ռուստամ Բադասյանի հետ, Էնֆիաջյանն էլ խոստացավ հանդիպում կազմակերպել կառավարության անդամներից մեկի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...