 
                                        
                                        
                                        
                                    ԱԺ-ն երկրորդ վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեց երկրում կարանտին սահմանելու հնարավորությանը
 
                                        
                                        
                                        
                                    ԱԺ-ն երկրորդ վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեց երկրում կարանտին սահմանելու հնարավորությանը:
Քվեարկության ընթացքում 70 պատգամավոր կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, դեմ հանդես եկավ 19 պատգամավոր:
Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            