Ավտոներկրողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց
Ավտոներկրողներն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարության անդամների հետ հանդիպում ավտոմեքենաների ներկրման եւ արտահանման խնդիրների լուծման հետ կապված։ Այս մասին փոխանցում է News.am-ը:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ԵԱՏՄ անդամ-երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցի լուծումները դժվարացել են եւ ձգձվում են. «Օգոստոսին է եղել հանդիպումը եւ անցել է բավականին ժամանակ։ Այն ակնկալիքները, որոնք ունեն երկրորդական ավտոշուկայի ներկայացուցիչները եւ ավտոներկրողները չեն, չեն արդարացել։ Բոլոր այն հանդիպումները, որոնք եղել են, կառուցողական ոչ մի արդյունք ցույց չեն տվել։ Թվով 300 հազար քաղաքացիներ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով, արձագանքել իրենց խնդրին, քանի որ հայկական համարանիշներով հաշվառման տրանսպորտային միջոցների հետ կապված ՌԴ-ի տարածքում ԵԱՏՄ անդամ-երկրներում անընդհատ ինչ-որ իրավական գործընթացներ են լինում. տուգանային հրապարակ տեղափոխելու, տեղում արձանագրումներ կազմելու, պատրադրելու՝ մաքսազերծվի տվյալ ապրանքը, մինչդեռ նախորդ տարի երբ այդ մեծ քանակի ներկրումն էր տեղի ունենում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի մակարդակով ավտոներկրողներին եղել են բացահայտ խոստումներ, որ որեւէ խնդիր չկա որեւէ պետության հետ»։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ խոսակցություններ կան, որ ԵԱՏՄ անդամ-երկրներում միջանձնային խնդիրներ են այդ հարցի վերաբերյալ. «Եթե մարդիկ ունեն իշխանություն եւ հնարավորություն լուծելու հարցերը. ի՞նչն է խանգարում, որ այդ հարցերը չեն լուծվում։ Կան որոշակի փաստարկներ, որոնք հիմնավորում են այն վարկածը, որ կան միջանձնային խնդիրներ։ ՌԴ քաղաքացիների այն դիմումները, որոնք ուղղված են վարչապետին, մնացել են անպատասխան»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...