Հասարակություն

Արցախից վերադարձել եմ մեծ ոգևորությամբ. մեղմ ասած «շունչս բացվել է». պատգամավոր

WRed 141 դիտում
Արցախից վերադարձել եմ մեծ ոգևորությամբ. մեղմ ասած «շունչս բացվել է». պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից վերադարձել եմ մեծ ոգևորությամբ : Մեղմ ասած «շունչս բացվել է» :
Հանդիպեցի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշյանի հետ, քանի որ լսել էի, թե ինչ ռադիկալ ու կարևոր գործեր է արվում գյուղ ոլորտում : Դե պարոն Բախշյանին վաղուց էի ճանաչում (2016 թ. ապրիլյանի թեժ օրերից) և հանդիպեցի շնորհավորելու համար, և՛ հասկանալու, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկվում :
Քննարկման տրամաբանությունը այս էր .«Եթե ցանկանում ես անկախ ու ամուր պետություն ստեղծել, ապա զարգացրու գյուղատնտեսությունը»:
Այո՛, մարդիկ կոնկրետ գնում են պարենային անվտանգության ապահովման ճանապարհով : Ես վստահ եմ, որ իրենց գործունեության արդյունքում մեր պարենային անվտանգության հարցն էլ կլուծվի, բայց երազանքս է, որ մի օր մեր բոլոր մարզերը հոգան երկրի պարենային անվտանգության հարցը և դա չլինի բացառապես Արցախի անելիքը :
Մի շարք քայլեր է արվում, որպեսզի գյուղացին ունենա մղում լայնածավալ գյուղատնտեսությամբ զբաղվելու և այդ հարցում ամենամեծ աջակցողը՝ որպես բանկային համակարգին այլընտրանք, նաև լինելու է պետության կողմից գործող հիմնադրամը :
Այս տարի համոզվեցինք մենք, որ 0% գյուղվարկերի շատ քիչ % հասավ գյուղացուն և իրական շահառուին, քանի որ բանկերը ռիսկային են համարում ներդրում կատարել գյուղատնտեսության մեջ, իսկ պետական հիմնադրամը կարող է աջակցել գյուղացուն մի շարք գործիքակազմերով, որոնք ինտենսիվ մշակվում և արագ գործի էին դրվում : Սահմանվել է հացահատիկի մտերման հստակ արժեք և գյուղացին ի սկզբանե գիտի, որ հացահատիկի բերքը պետք է վաճառի կոնկրետ գնով, եթե կունենա մտերման խնդիր, բայց կարող է նաև ինքնուրույն վաճառել, եթե կարող է շուկա ապահովել : Սա կարող է շատերիս կողմից ճիշտ չգնահատվի, բայց գյուղացու համար երաշխիք է ՝ պետական երաշխիք:
Մոնոպոլիան վերացել է և գյուղացին ումից ցանկանա՝ կարող է սերմը և գյուղատնտեսական ցանկացած ապրանք գնել, և պետությունը կօգնի գյուղացուն՝ ապահով տեղ հասցնելու հարցում : Մի խոսքով , կոնկրետ կանգնել են գյուղացու կողքին և զարգացնում են գյուղատնտեսությունը: Մի քանի օր էլ մնայի , կարող է ամեն ինչ թողնեի ու գյուղատնտեսությամբ զբաղվեի, բայց քանի որ դա կարող եմ անել նաև հետագայում , որոշեցի գամ և հասկանամ , թե ինչո՞ւ է մեր մոտ հապաղում այս մոդելի ներդրումը , քանի որ գիտեմ նախարարությունը այս հարցը քննարկում էր և բավականին հստակ երևում էր լույսը:
Հուսամ շատ չի ուշանա նաև մեզ մոտ ))):
Պարենային անվտանգության ապահովումը՝ ցանկացած պետության հաղթանակն է:
Սա իմ կարծիքն է, կարող է սխալվում եմ, բայց պապս ասում էր .« էն ընտանիքը կաբրի, ուրդեղ ուդելու հացը սեպագան հողից կքաղեն »:
Հողից հաց քամող ազգիս գյուղատնտեսական երաշխիք է պետք»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250