Ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ոնց ու ինչ է եղել. Մալաքյան եղբայրներն ազատության մեջ են
Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները ազատ արձակվեցին ՀՖՖ նախագահի միջնորդությունից հետո։
Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել։
«Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորից. Ֆեդերացիայից եւ մյուս անձանցից, որոնք իրենց զորակցություն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց զորկացությունը հայտնել»,- ասացին նրանք։
Անդրադառնալով ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպին՝ եղբայրները նշեցին. «Ինչը վերաբերում է դեպքին, դրա մասին ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ոնց ու ինչ է եղել։ Մեր վրա է հետքերը, որի մասին կխոսենք հետո»։
Հարցին՝ արդյոք իրենք ոստիկաններին հարվածե՞լ են, Մալաքյաններն ասացին՝ ոչ։
Հիշեցնենք, որ այսօր քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Մալաքյանների փաստաբանների հաղորդմամբ՝ խափանման միջոցի հարցով քննությունը դեռեւս չի ավարտվել։
Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։
Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...