«Նորաշենի» արգելավայրի տարածքում հարսանիք է եղել. նախարարը դա անընդունելի է համարում
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Անթույլատրելի մոտեցում» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է.
«Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։
Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։
Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է պետական արգելավայրերի պահպանության ռեժիմը։
Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը քանիցս իրազեկել և տեղեկացրել է հանրությանը, որ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. քաղաքացիները երկկողմանի փակել են Արարատի մարզ տանող ճանապարհը
Auroranews-ի տեղեկություններով այս րոպեներին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի խաղողագործները երկկողմանի փակել են մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արձակուրդի վերջին օրը. Փաշինյանն ընտանիքի անդամների հետ ձիավարությամբ է զբաղվում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացրել է ընտանեկան հանգստից փոքրիկ հատված: Նա ընտանիքի անդ...