Լեփսիուսի 2-րդ փողոցը կանվանակոչվի՝ ի պատիվ Ուսուբ Բեկ Թեմուրյանի
Երևանի ավագանու` սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում է ներառված նաև «Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու» հարցը:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցն անվանափոխել քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, հայ ազգի բարեկամ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ՝ «Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվան»,- նշված է որոշման նախագծում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...