ՀՀ մարզային հիվանդանոցները կապահովվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով
Հայաստանի մարզային բուժհաստատությունները կստանան ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած շտապօգնության 20 ավտոմեքենաներ։ Այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստում։
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, նախագիծը ներկայացնելով, նշեց, որ որոշման հրատապությունը պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով։ Իսկ մարզերին փոխանցվող ավտոմեքենաները, հաշվի առնելով բարդ ռելիեֆը, բարձր անցողականությամբ ապահովված ամենագնացներ են։
«2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակում ձեռք է բերվել թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, և դրանք հագեցվել են բժշկական սարքավորումներով ու պարագաներով»,– ասաց փոխնախարարը։
Ձեռք բերված ավտոմեքենաները մարզային ԲԿ–ներին են տրամադրվելու որպես նվիրատվություն` պարտադիր պայման սահմանելով, որ դրանք պետք է օգտագործվեն բնակչության բուժսպասարկման նպատակով։
Շտապօգնության ավտոմեքենաների ամենամեծ խմբաքանակը կստանա Տավուշի մարզը` 5 ավտոմեքենա, Սյունիքը կստանա 3 ավտոմեքենա, մյուս մարզերին կբաշխվի 1-2 ավտոմեքենա։
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...