COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ-ն մարտից մինչև սեպտեմբերի 1-ը ծախսել է մոտ 23,5 մլն դոլար
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն՝ 2020 թվականի մարտից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի, հայտնում է առողջապահության նախարարությունը:
| .1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 3.040.513.750 |
| 2. | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 529.118.100 |
| 3. | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 826.126.809 |
| 4. | Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր | 393.021.823 |
| 5. | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 876.067.744 |
| 6. | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 1.840.022.459 |
| 7. | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 2.871.480.038 |
| 8. | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 795.893.317 |
| 9. | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 277.290.229 |
| Հանրագումար | 11.449.534.268 |
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...