Ոչ պետական քոլեջների նախորդ տարիների շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ կստանան
Սեպտեմբերի 7-ից մեկնարկում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունելությունը` պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով:
Ըստ գործող կարգի` այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը, հետևաբար, սա պետական ատեստավորման քննություններին մասնակցելու և պետական նմուշի դիպլոմ ստանալու վերջին հնարավորությունն է:
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի`պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ` ժամը 1000-1700 (բացի շաբաթ և կիրակի օրերից), (հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, 502 սենյակ, ընդմիջում` ժամը 13:00- 14:00):
- Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում.
- լրացված դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի (կցված է):
- ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն` ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները.
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
- 2 լուսանկար (3 X 4 չափի):
- Դիմում-հայտը լրացնում և պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է շրջանավարտը կամ նրա լիազորված անձը:
- Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)599-623 հեռախոսահամարով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության escs.am կայք-էջից:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...