Մարզային ԲԿ-ներին կնվիրաբերվի 21 Ուազ տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենա
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է մարզային բժշկական կազմակերպություններին թվով 21 Ուազ տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաների և դրանք հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումների և պարագաների նվիրաբերման մասին որոշումը:
Նշված պարագաները Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակներում:
Շտապ օգնության ծառայությունը հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ձեռք բերված մեքենաները և սարքերը առաջարկվում է նվիրաբերությամբ տրամադրել ընտրված մարզային բժշկական կենտրոններին, որպես նվիրաբերության պայման սահմանելով դրանց օգտագործումը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով։
Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։
Մեքենաների ձեռք բերման համար ծախսվել է 298,200,000 ՀՀ դրամ:


Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...