Կարեն Խաչատրյանին կալանքի տակ շարունակել պահելու որևէ հիմք չկա. փաստաբանների հայտարարությունը
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերայլ որոշումը։ Արդեն 12 ամիս ապօրինի կարգով կալանքի մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշեց դատաքննության ընթացքում ևս կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։
«Երևակայությունս չի ներում հասկանալու համար, թե դատական ակտում ինչպես պետք է պատճառաբանվի, թե Կարեն Խաչատրյանը ինչու է շարունակաբար պահվում կալանքի տակ այն դեպքում, երբ որ նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա», - նշեց Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում Կարեն Խաչատրյանը երկու անգամ գտնվել է ազատության մեջ, թաքնվելու փորձ չի կատարել։ Բացի այդ, այնպիսի գործողություն չի կատարվել, որը կարող էր վկայել այն մասին, որ վարույթ իրականացնող մարմինները ռիսկեր են տեսնում այն մասով, որ դատավարության մասնակիցների վրա նա կարող է անօրինական ազդեցություն գործադրվել։
Մակինյանը նաև նշեց, որ սա խտրական վերաբերմունք է Խաչատրյանների նկատմամբ, որը պարունակում է Կարեն Խաչատրյանի գործի մասով պատժի տարրեր, իսկ Գագիկ Խաչատրյանի՝ խոշտանգման։
Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որին մասնակցում էր նաև Կարեն Խաչատրյանը, փաստաբանն ասաց, որ նշված մեղադրանքով ՀՀ-ում կալանքի տակ գտնվող միակ անձը Կարեն Խաչատրյանն է, և տեղեկացրեց, որ 1 տարի է արդեն՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է առերևույթ պետությանը պատճառած վնասը՝ 236 միլիոն դրամ։ Ըստ Մակինյանի, չկա դատական պրակտիկայում երկրորդ նման դեպքը, որտեղ անձին կմեղսագրվի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, ով այդ չափով վնաս հատուցած կլինի և շարունակաբար դատարաններին թյուրիմացության մեջ գցելով կպահվի կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է յուրացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նախաքննության փուլում նրա խափանման միջոցը փոխվել է, և կարճ ժամանակով գտնվելով ազատության մեջ, նա ոչ միայն չի թաքնվել քննությունից, այլև վճռի փոփոխությունից հետո ինտերնետով կարդալով տեղեկությունը, անձամբ ներկայացել է համապատասխան կառույց։
Ըստ փաստաբանական խմբի, Կարեն Խաչատրյանի գործով «կարմիր թելը» նրա ազգանունն է։
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...