Հենզել Մկոյանն առաջադրվել է որպես անկախ թեկնածու
Այսօր, սեպտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցության գործող պատգամավոր Հենզել Մկոյանը փաստաթղթեր է ներկայացրել Ախալքալաքի ընտրական հանձնաժողով, իր թեկնածությունն առաջադրելու, որպես պատգամավորի անկախ թեկնածու: JNEWS-ի հետ հեռախոսազրույցում Հենզել Մկոյանը հաստատել է այս տեղեկատվությունը:
«Այո, ճիշտ է առաջադրվել եմ, ավելի ճիշտ պրոցեսի մեջ է: Փաստաթղթերի մեծ մասը ներկայացրել եմ, մնացել է վաղը մի քանի տեղեկանք ներկայացնեմ ու վերջ: Ես դնելու եմ իմ թեկնածությունը, գիտեմ շատ պատասխանատու գործ է, հատկապես, որ ամբողջ Վրաստանում իմ տվյալներով անկախ թեկնածու չկա: Ժողովուրդն այսօր ուզում է, որ ես առաջադրվեմ, ժողովրդի խնդրանքով եմ առաջադրվում, ինչպես նաև ես եմ ուզում, 5 անգամ եղել եմ խորհրդարանի պատգամավոր և ուզում եմ, որ 6-րդ անգամ նորից ընտրվեմ»,- ասել է խորհրդարանում իշխող կուսակցությունը ներկայացնող, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Հենզել Մկոյանի փոխարեն, որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Սամվել Մանուկյանին:
Հարկ է նշել, որ Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է սկսած 1999 թվանակից մինչ օրս:
Նշենք, որ Վրաստանի ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի, 9-րդ մասի համաձայն. ընտրողների նախաձեռնող խմբի կողմից թեկնածուի առաջադրումը պետք է հաստատվի համապատասխան ընտրատարածքում գրանցված աջակից ընտրողների առնվազն 1 տոկոսի ստորագրությունով: Իսկ եթե անկախ թեկնածուն խորհրդարանի գործող պատգամավոր է, ապա նրա առաջադրման համար ստորագրություն հարկավոր չէ:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...