Դավթաշենի մի շարք շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը. Հետք
Դավթաշեն վարչական շրջանի մի շարք տների, շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը։ Կոյուղագծերն ապօրինի կերպով միացվել են անձրևատար խողովակին, որը միայն անձրաջրերը պետք է տաներ դեպի գետ: Թե որ շինությունների կոյուղին է միացված այդ խողովակին, հայտնի չէ. իրավասու մարմինները տեղեկություն չունեն։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
Կոյուղատար-անձրևատար խողովակն անցնում է ճանապարհի տակով և բաց անցքով Եղվարդի խճուղի 6 հասցեից թափվում Հրազդան գետը։ Բաց խողովակով կոյուղաջրերի թափվելու հետևանքով այդ տարածքում գարշահոտություն է տարածված:
Եղվարդի խճուղի 6 հասցեում կա հասարակական նշանակության շինություն, որի սեփականատերն արդեն 10 տարուց ավելի դիմում է Ջրային կոմիտե, Երևանի քաղաքապետարան, թաղապետարան և «Վեոլիա ջուր» ընկերություն՝ խնդրելով կարգավորել խնդիրը, որպեսզի կոյուղաջրերը չթափվեն գետը։
Փաստաբան Խաչիկ Դանիելյանը, որը զբաղվում է պետական մարմիններ դիմելու գործընթացով, ասում է՝ անարդյունք և անհույս 10 տարի ահազանգում են պետական մարմիններին և մշտապես ստանում նույնաբովանդակ պատասխան։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` Hetq.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...