Հասարակություն

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ
Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարա�…

Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել համավարակի պայմաններում Հայաստանում կազմակերպված «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընթացքը, մասնակիցների պատրաստվածությունը, ընդգծել են, որ մրցույթը նպաստում է համագործակցության խթանմանը։

Դավիթ Տոնոյանն ու Անդրեյ Կարտապոլովը շարունակել են երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250