ԱԳՆ-ն դատապարտել է Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող նվաստացնող վերաբերմունքը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարողացել կապ հաստատել սպա Գուրգեն Ալավերդյանի հետ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, արդյո՞ք դիտարկվում են ռազմագերիների՝ բոլորը բոլորի դիմաց փոխանակելու հնարավորությունը, լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց.
«Դեռևս հանդիպում չի անցակցվել, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացվում են: Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ և բացահայտ խախտում էր: Ադրբեջանի նման ապակառուցողական, սադրիչ գործողությունները և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները պարզապես խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը: Հայաստանում ռազմագերիներ չկան: Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո: Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց հանդեպ շինծու քրեական գործերի հարուցումը պարզապես միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...