ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում առանց ծնողական խնամքի մնացած 1-ամյա հայ փոքրիկ է տեղափոխվել Հայաստան
Օրերս ոստիկանության, արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մանկահասակ հայ երեխա։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նրան տեղափոխեցին և տեղավորեցին մանկատուն։
Ոստիկանությունը նշում է, որ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մոսկվայի ընտանեկան կրթության աջակցության կենտրոնում է գտնվում առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ անչափահաս քաղաքացի։
Տեղեկությունը իրացնելով և համագործակցելով մյուս գերատեսչությունների հետ՝ կազմակերպվել է երեխայի տեղափոխումը Հայաստան։
Այժմ 1-ամյա փոքրիկը հայրենիքում է՝ ապահով ձեռքերում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. քաղաքացիները երկկողմանի փակել են Արարատի մարզ տանող ճանապարհը
Auroranews-ի տեղեկություններով այս րոպեներին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի խաղողագործները երկկողմանի փակել են մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արձակուրդի վերջին օրը. Փաշինյանն ընտանիքի անդամների հետ ձիավարությամբ է զբաղվում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ներկայացրել է ընտանեկան հանգստից փոքրիկ հատված: Նա ընտանիքի անդ...