«Պռոշյան կոնյակի գործարան»-ում տեսչականը ստուգումներ է իրականացրել ու տուգանել. Արազ Պապիկյան. ArmDaily
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա 2 զոհ, 4 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը եղել է դրսում տեղադրված գինու ցիստեռի վրա զոդման աշխատանքների արդյունքում։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը հայտնեց, որ վերջին անգամ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում տեսչական մարմնի կողմից ստուգում իրականացվել է 2019թ-ի աշնանը։ «Գրանցվել են խախտումներ, խախտումների հիմքով տուգանվել է, տրվել է կարգադրագիր և կարգադրագրի պահանջները չկատարելու համար կրկին տուգանվել է»։
Երկրորդ անգամ կարգադրագիր տալուց հետո սահմանվում է ժամկետներ, լրանալուց հետո տեսչական մարմինը կատարում է վերստուգում՝ արդյոք տրված կարգադրագրի պահանջները կատարվել են, թե ոչ
Խոսելով պայթյունից՝ Պապիկյանը նշեց, որ այն նախնական տվյալներով առաջացել է զոդման աշխատանքների հետևանքով. «Նախնական տվյալներով անվտանգության կանոնների խախտման հետևանք է, քանի որ պայթյունն առաջացել է զոդման աշխատանքների հետևանքով։ Մեր տեսչական մարմնի տարածքային բաժնի տեսուչները, մասնագետները դեպքի վայրում են, տեղազննում են իրականացնում և ենթադրում եմ, որ արդեն հարուցվել է քրեական գործ»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ 2019թ-ի հոկտեմբերի 31-ին տեսչական մարմնի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանում շահագործվող թվով 11 միավոր ԱՎՕ-ները չեն անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն և չունեն շահագործման դրական եզրակացություն՝ Պապիկյանը նշեց. «Այս դեպքում տրվել է կարգադրագիր և խախտումները վերացնելու համար տրվում են ժամկետներ, որի լրանալուց հետո վերստուգում է իրականացվում, եթե կարգադրագրի պահանջը չի կատարվել, ապա ցուցում է տրվում շահագործումը դադարեցվելու։ Վերստուգում դեռևս չի իրականացվել, այսինքն կարգադրագրի ժամկետները ըստ էության չի լրացել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...