Հասարակություն

ԵՊՀ-ում «անհ­նա­զանդ­նե­րի» ցու­ցակ են կազ­մում. նրանց նկատմամբ քայլեր կկիրառեն. Փաստ

ԵՊՀ-ում «անհ­նա­զանդ­նե­րի» ցու­ցակ են կազ­մում. նրանց նկատմամբ քայլեր կկիրառեն. Փաստ
«Փաստը» գրում է. «Ամենաքննարկվող հարցերից մեկը կապված էր ԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչների հետ, որոնք մասնագիտական շրջանակների և հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ…

«Փաստը» գրում է. «Ամենաքննարկվող հարցերից մեկը կապված էր ԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչների հետ, որոնք մասնագիտական շրջանակների և հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ քննադատության արժանացան։

Այս հարցում հատկապես աչքի էին ընկնում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների հեղինակավոր դասախոսներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով` այս հանգամանքն իշխանություններին շատ խիստ «նեղացրել է», իսկ ներկայումս էլ որոշակի գործողությունների են նախապատրաստվում։

Մեր համալսարանական աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները ԵՊՀ ղեկավարությանը հանձնարարել են ուսումնասիրել և պարզել, թե ինչու են հատկապես տվյալ դասախոսներն ակտիվացել թեմայի հետ կապված, հասկանալ, թե «քամին որտեղից է փչում» և, որ ամենակարևորն է, այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ առկա՞ է, թե՞ ոչ։

Մեր տեղեկություններով` հանձնարարվել է նաև առանձին ցուցակներում «ի մի բերել անհնազանդներին», որպեսզի առաջիկայում նրանց նկատմամբ կոնկրետ մեխանիզմներ իրականացվեն ու քայլեր կիրառվեն։ Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել, որ գտնեն այնպիսի միջոցներ, որպեսզի այդ դասախոսներից շատերը դադարեցնեն իրենց դասախոսական գործունեությունը»,-գրում է թերթը։

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250