Կասեցվել է բազմամարդ խնջույքներ կազմակերպած տնտեսվարողների գործունեությունը
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները:
Օրեր առաջ տեղեկացրել ենք այն մասին, որ «Դվին» հյուրանոցի «Մյուզիք Հոլլ» սրահում և «ՎՍՎ» հարսանյաց սրահում տեղի են ունեցել բազմամարդ խնջույքներ՝ հարսանիքներ, որոնց մասնակիցների քանակը գերազանցել է պարետի որոշմամբ սահմանված 40 անձը: Երկու միջոցառումների կապակցությամբ էլ ՍԱՏՄ տեսուչները կազմել էին արձանագրություններ, որոնց հիման վրա այդ տնտեսավարողների գործունեությունը դադարեցվել է 24 ժամով:
Կասեցումներ եղել են նաև մարզերում:
ՍԱՏՄ մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել է ամենատարբեր խախտումներ՝ թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները: Այդ օբյեկտների կապակցությամբ ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն:
Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն: Տեսչական մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցեր ու կրկնայցեր լինելու են և՝ անակնկալ:
Նմանատիպ հոդվածներ
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...