Հեռախոսազրույց՝ Բուքիքիոյի հետ. ինչո՞ւ են պայմանավորվել հաղորդագրություն չտարածել. «Փաստ»
«Փաստը» գրում է. «ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում ամենախնդրահարույց հարցերից մեկը կապված է դատաիրավական համակարգում օրվա իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների հետ, որոնք մասնագիտական շրջանակներում բավականին լուրջ քննադատության են արժանանում։
Այս գործընթացների հետ կապված՝ քանիցս մտահոգություններ էին ներկայացրել նաև միջազգային տարբեր կառույցներ, ինչպես նաև բավականին հեղինակավոր որակավորում ունեցող արտասահմանցի իրավաբաններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ընթացող դատաիրավական համակարգում իշխանությունների իրականացրած վերջին քայլերի հետ կապված՝ բավականին մտահոգ են հատկապես եվրոպական կառույցներում։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս ՍԴ դատավորների նկատմամբ տեղի ունեցած վերջին գործողությունների ու քայլերի առնչությամբ իր մտահոգություններն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։
Մեր աղբյուրը փոխանցել է, որ Բուքիքիոն իր մտահոգությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, սակայն, ըստ նույն աղբյուրի, կողմերը պայմանավորվել են տեղի ունեցած խոսակցության հետ կապված պաշտոնական հաղորդագրություն չտարածել։ Ավելին, որքան էլ հեռախոսազրույցի փաստը հայտնի է դարձել որոշ շրջանակների, զրույցի մանրամասները հնարավորինս գաղտնի են պահվում»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...