Հասարակություն

Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել. Աղաջանյանը՝ մամուլում հրապարակված լուրերի մասին

Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել. Աղաջանյանը՝ մամուլում հրապարակված լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների: «STAP! KORUPCION SKANDAL!!!Շարունակում ենք անդրադառնալ դեղին…

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների: 

«STAP! KORUPCION SKANDAL!!!

Շարունակում ենք անդրադառնալ դեղին մամուլի անհեթեթ նյութերի իրար հերթ չտալով արտատպումներին։ Եվ ուրեմն, առանձնացնենք իրենց լրատվամիջոց հռչակած «Փաստինֆո» և այլ կայքերի կոնկրետ 2 ստերին։

Սուտ #1 - Կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ։ Չնայած որ իրավասու չեմ հստակ նշել ծախսված գումարի չափը, կասեմ ընդամենը, որ ներկայացված թիվը ՏԱՍՆՅԱԿ անգամներ ուռճացված է։

 

Սուտ #2 - Կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել։

Պարզաբանում.

Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։

Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները»։

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250