Հասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է հայկական կողմին «վերջին մեկուկես ամսում սադրանքների դիմելու» համար

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է հայկական կողմին «վերջին մեկուկես ամսում սադրանքների դիմելու» համար
Ադրբեջանի արտգործնախարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, թե ՀՀ արտգործնախարարն ու…

Ադրբեջանի արտգործնախարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, թե ՀՀ արտգործնախարարն ու Հայաստանի իշխանությունները «խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորմանը»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

 

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը զրոյացնում են բանակցությունների իմաստը և հանդիսանում են գլխավոր խոչընդոտը «խաղաղության պայմաններ» ստեղծելու գործում, որի մասին խոսում է այդ երկրի արտգործնախարարը»,-հայտնել է Աբդուլաևան: 

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մեղադրել է հայկական կողմին «վերջին մեկուկես ամսում սադրանքների դիմելու» համար: Աբդուլաևան չի մոռացել խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության մասին Արցախ` այն բնութագրելով որպես «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության օրինակ»:

 

Նա «անհեթեթություն» է որակել հայ նախարարի կարծիքն էթնիկ հակամարտությունները քաղաքական կամք դրսևորելով կանխելու մասին՝ նշելով, թե «Հայաստանը տարիներով չի կարողացել այդ քաղաքական կամքը դրսևորել»:

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250