Հասարակություն

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար. պարզաբանում

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար. պարզաբանում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների…

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերը աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար։

Ինչ վերաբերում է հարկային աշխատակիցների կողմից օրվա ընթացքում տնտեսավորղների մոտ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի հայտնաբերմանն ու դրա արդյունքում արձանագրված տուգանքներին, ապա հայտնում ենք, որ ՀԴՄ սարքերն առանց կապի (ավտոնոմ ռեժիմում) կարող են աշխատել 36 ժամ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող աշխատանքները որևէ կերպ չէին կարող բերել ՀԴՄ սարքերի աշխատանքների խափանման։

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250