Հասարակություն

Ա. Խաչատրյանը իր անձնական միջոցներից միլիոնավոր դրամներ է հատկացնում սահմանների ամրացմանը

Ա. Խաչատրյանը իր անձնական միջոցներից միլիոնավոր դրամներ է հատկացնում սահմանների ամրացմանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփելով օրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄԱյսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և…

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփելով օրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը, բայց շատ հաճելի է, երբ այդ բեռը կիսում են մարդիկ, ովքեր իրենց անխոնջ աշխատանքով երկիր են կառուցում:

Խոսքս այս դեպքում վերաբերում է իմ լավագույն ընկերներից մեկին՝ Արթուր Խաչատրյանին (լուսանկարում ինձնից ձախ կանգնածը), ով իր անձնական միջոցներից տասնյակ միլիոնավոր դրամներ է հատկացնում Հայրենիքի սահմանների ամրացմանը՝ առանց այդ մասին բարձրաձայնելու:

Նրան այսօր հանդիպեցինք «գործի վայրում»՝ մեր լեգենդար զինվորական ու իմ լավ ընկեր Հայկ Սարգսյանի (լուսանկարում ինձնից աջ կանգնածը) հետ միասին: Նրանք նորից կանգնած են մեր բանակի կողքին, նրանք շարունակում են իրենց անձնվեր ծառայությունը Ժողովրդին, Հայրենիքին ու Պետականությանը:

Շնորհակալ եմ, տղե՛րք»:

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250