Հասարակություն

«Ժողովուրդ». Նախկին փոխնախարարը անելանելի վիճակում է․նախարարը «փակել է» է բոլոր դռները

«Ժողովուրդ». Նախկին փոխնախարարը անելանելի վիճակում է․նախարարը «փակել է» է բոլոր դռները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել: «Հ�…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլեւս ավարտված է ինձ համար։ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով եւ փոխհամաձայնեցված որոշմամբ»,-հայտարարել էր Առաքելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանից հետո այդ ոլորտում աշխատանք գտնելու բոլոր դռները փակվել են նրա առջեւ, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ նրան ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Առաքելյանի ջանքերը՝ տարբեր ձեւերով աշխատանքի ընդունվելու պետական որեւէ հաստատությունում, ապարդյուն են անցել: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, քանի որ երկար ժամանակ է՝ աշխատանք չունի:

Ու, ըստ մեր տեղեկությունների, Առաքելյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը: Մենք տեղեկացանք, որ նախկին փոխնախարարն իր կուսակցությանը տեղեկացրել է այդ մասին, ավելին՝ հայտնել, թե որն է այդ ամենի պատճառը: Մենք ողջ օրը փորձեցինք տեղեկությունը ճշտել Լուսինե Առաքելյանից, սակայն վերջինս մեր հաղորդագրություններին ու զանգերին չպատասխանեց»:

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250