Հասարակություն

Տունը, որտեղ գրանցված է 45 ընտրող, Արսեն Թորոսյանինը չէ. խոսնակը պարզաբանում է

Տունը, որտեղ գրանցված է 45 ընտրող, Արսեն Թորոսյանինը չէ. խոսնակը պարզաբանում է
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս համացանցում լայն տարածում ստացած այն տեղեկությանը, որ   նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45…

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս համացանցում լայն տարածում ստացած այն տեղեկությանը, որ   նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող: Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է մի գրառում, իբր նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող: Այդ «ցնցող լուրը» տեղ է գտել որոշ լրատվամիջոցների լրահոսում: Ավելին, արդեն իսկ մի քանի լրագրող թեմայի վերաբերյալ հարց է ուղղել ինձ:

Լուրը տարածող և հարցով «հետաքրքրված» հարգելի լրագրողներ, դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն:

Տարրական լրագրողական հետաքննության հմտություններ ունեցող (գուցե դրա կարիքն էլ չկա) ցանկացած ոք կարող է արագ պարզել դա, պարզապես այցելելով նշված հասցե և տեսնելով, թե Խորհրդային Միությունից ի վեր այդ հասցեում քանի տուն կա»:

 

[c9cc877f0ab390ad44ff3c519ad83e69.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250