Դպրոցների բացումից ու ցուրտ սեզոնից սկսած` կարող է լինել կորոնավիրուսի նոր ալիք. նախարար
Կորոնավիրուսի երկրորդ ալիք կամ կրկնակի ակտիվացում կարող ենք սպասել՝ սկսած մարդկանց մեծ շարժունակությունից, դպրոցների բացումից, ինչպես նաև ցուրտ սեզոնից, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հայտնելով, որ դա հասկանալով ու հաշվարկելով են որոշում կայացրել:
«Մենք հասկանում ենք, որ առանց դասերի վերսկսման՝ կունենանք կրթության իրավունքից զրկված հարյուր հազարավոր երեխաներ, որոնք, նաև մենք, անցյալ կիսամյակի դասապրոցեսից հասկացանք, որ հեռակա կրթությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինել առկա կրթությանը: Բայց միաժամանակ պետք է համակերպվենք կանոններով դասի գնալուն, որովհետև դրա այլընտրանքը դասի չգնալն է», - նշել է նախարարը:
Թորոսյանն օրինակ է բերել. եթե դասարանում ունեն մեկ աշակերտ, որը վարակված է, բայց չունի սիմպտոմներ, և եթե մյուսները չկրեն դիմակներ, չպահեն սոցիալական հեռավորությունն ու նույն կերպ շփվեն, ունենալու են 100 տոկոսանոց ցուցանիշ իրենց ընտանիքներում, որտեղ արդեն կլինեն ավելի խոցելի անձինք, չնայած երեխաներին ևս պետք է պաշտպանել: Նախարարը շեշտել է՝ եթե աշնանն ունենանք օրական նույնիսկ 1000 նոր դեպք, առողջապահական համակարգը պատրաստ է սպասարկելու բոլոր հիվանդներին:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...