Արսեն Թորոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին
«Չեմ հիշում՝ վարչապետի հետ վերջին անգամ երբ եմ հանդիպել: Նման հրապարակումներ կան արդեն երկու տարի: Միգուցե ոմանց դրդմամբ կամ շահարկումներով պայմանավորված են, բայց պատասխաններն արդեն տրվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ վերջին զարգացումներին՝ հրաժարական, Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններ և այլն: «Աշխատանքների գնահատականը միամոմենտ երևույթ չէ, պրոցես է, որ միշտ տեղի է ունենում՝ սկսած հրապարակային տարբերակով, վերջացրած տետատետ, զարմանում եմ, որ նույն հարցերը բազմաթիվ անգամ տրվում են՝ նույնիսկ պատասխաններից հետո: Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը միայն ԱՆ-ի գործը չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես, բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները, մենք էլ մեր մասով»,- արձագանքելով կորոնավիրուսի դեմ պայքարի գործում թերացումների մասին հարցին՝ ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...