Դատապարտյալի կողմից «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 22:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականի կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ին, սահմանված կարգով, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ բացել են խցի դուռը՝ ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:
Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով անսպասելիորեն վնասվածք է պատճառել ՔԿ հիմնարկի աշխատակիցներից մեկի ձախ թիակի հետին հատվածին: Մյուս աշխատակիցը, վնասազերծելու նպատակով, փորձել է վերցնել ածելին, սակայն դատապարտյալը նույն ածելիով վնասվածքներ է պատճառել նաև նրա դեմքի և պարանոցի հատվածներում:
Շարունակելով Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել է նաև ինքն իրեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, ՔԿ հիմնարկի աշխատակիցներին հասցված վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին հայտնում է ՔԿ-ն եւ նշում, որ նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը հանցագործության գործիք հանդիսացող ածելին փոխանցել է վարույթն իրականացնող մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` արձակելով շուրջ 183 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակոր...