ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսում խուզարկությունների ժամանակ իրավապահները հրազեն ու թմրամիջոցներ են հայտնաբերել
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողներն ու Վարդենիսի ոստիկանները հուլիսի 21-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարեցին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Արդյունքում` տարբեր վայրերից հայտնաբերվեցին և առգրավվեցին գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի յոթ փամփուշտով, ատրճանակի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, հրացանի դետալներ, դանակներ, տարբեր փաթեթներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 70 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ և այլն։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...