Գիշերը «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալը ածելիով նախ վնասել է 2 ծառայողի, այնուհետև ինքնավնասում է արել
Գիշերը միջադեպ է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում։ ՔԿՀ-ում պահվող անձանցից մեկը հարձակվել է ծառայողների վրա, մեկի պարանոցը վնասել, այնուհետև ինքնավնասում արել։ Ծառայակցի կյանքին վտանգ չի սպառնում։
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Հուլիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալը ներքին կանոնակարգը խախտելու համար մեկուսացվել էր։ Վերջինս իր մոտ գտնվող, արգելված իր չհամարվող մեկանգամյա օգտագործման սափրիչի ածելիով ակնադիտորեն թեթև մարմնական վնասվածք էր պատճառել իրենց ծառայողական պարտականությունները կատարող 2 ծառայողի, այնուհետև կատարել էր ինքնավնասում։ Դատապարտյալին անհապաղ ցուցաբերվել է բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժնում նախապատրաստվում են նյութեր»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...