Գեղարքունիքում ավտովթարից մահացել է Գավառի կրակոցների դեպքով մեղադրյալը
Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացած երիտասարդը Գավառի կրակոցների եւ հիվանդանոց ներխուժելու գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանն է, հայտնում է Armlur.am-ը:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում՝ ժամը 17:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել։ Արդյունքում` մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց: Արդյունքում մի խումբ քաղաքացիներ մուտք էին գործել հիվանդանոց կտրել էին կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղախոխված անձանց պարանոցները, ջարդուփշուր էին արել հիվանդանոցը:
Այս ամենի հետեւանքով մի խումբ երիտասարդներ էին կալանավորվել, որոնց մեջ էր Նարեկ Հովհաննիսյանը:
Նարեկ Հովհաննիսյանը երկու ամիս մնաց կալանքի տակ. Նորատուսի համայնքի շուրջ 287 քաղաքացի ստորագրահավաք էին իրականացրել հանուն Նարեկ Հովհանիսյանի, որ նրա կալանքը երկու ամսով չերկարաձգեն եւ նրան ազատ արձակեն եւ հունիսի 29-ին նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: 1 ամիս անց վերջինս վթարից մահացավ, սա պատահականությո՞ւն է, թե՞ նախապատրաստված ավտովթար, ցույց կտա քննությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։ Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի: Եվ ահա, մահացած տղամարդը հենց Նարեկ Հովհաննիսյանն է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...