«Պորշ»-ի լուսարձակները գողանալու ժամանակ երիտասարդները բռնվել են
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Բաբաջանյան փողոցում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները փորձում են գողանալ։ Ահազանգը ստանալուն պես նշված հասցե մեկնեցին բաժնում հերթապահող քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները։
Ոստիկանական կարգախմբերը դեպքի վայր հասնելուց հետո սկսեցին հետապնդել կասկածվողներին։ Երիտասարդներին հեռու փախչել չհաջողվեց։ Նրանք Իսակովի պողոտայում բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Պարզվեց, որ մայրաքաղաքում բնակվող 30 և 25-ամյա անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են գողանալ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները, սակայն, իրենց կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդո...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...