Պատահարներ
Արմավիրի մարզում վարորդը Audi-ով կողաշրջվել է․ 25-ամյա 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
WRed
Հուլիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գեղակերտ գյուղի Թումանյան փողոցի թիվ 5 տան դիմաց Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արգամ Զաքարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Գևորգ Հակոբյանը, 25-ամյա Էրիկ Հակոբյանը, 25-ամյա Դավիթ Վարդանյանը և 25-ամյա Ռազմիկ Աղաբաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա․ Զաքարյանն աշխատում է Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցում որպես պահակ, վիրավորներից՝ Գ․ Հակոբյանը ծառայում է ՀՀ N ՊՆ զորամասում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
WRed
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
WRed
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
WRed
«Պարի լույս» ադրբեջանական օդային միջոցներին. ՊԲ-ն խոցել է հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք
WRed