Վարչապետն առաջարկում է հավելվածով արձանագրվող խախտումներին ավելացնել մեքենայում դիմակ չկրելը

Այսօր ոստիկանապետ Վահե Ղազարյանը կառավարության հերթական նիստին ներկայացրեց Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին հարցը:

Այսպիսով՝ նախագծով սահամանվում է ՝պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում, գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում: «Բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտու դուրս գալ, կանգառի կայանման կանոնները խախտել, լուսացույցի ազդանշանի չենթարկվել տրանսպոտրային միջոցից աղբ նետել և այլն»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ մեկ բան բաց են թողել և դա մեկ անձից ավել մեքենայի մեջ լինելու պարագայում դիմակ չկրելն է: Փոխվարչապետը նշեց, որ որոշ իրավախախտումներ կան, որոնք այս ձևով չեն կարող արձանագրվել:

Վարչապետը հարցրեց, թե անձնական խնդիրների պահպանության ինչ խնդիր կա, մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ դա պետք է ավելացնել: «Բա հիմա քաղաքացիներին ասում ենք, հակահամաճարակային շարժում ենք սկսում ու չենք ուզում գործիք տանք քաղաքացիներին, որ մասնակցեն դրան, պարոն Բադասյան ինչումն է պրոբլեմը»,-ասաց վարչապետը։ 


Վարչապետը շարունակեց մնալ իր համոզմանը և ավելացրեց.«Դե ավելի լավ դիմակով թող լինեն, չեն ճանաչի ով է, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն: Եվս մեկ խթան է, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանեն, եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում կողքից իրանց ճանաչեն, շատ լավ միջոց է հնարավորինս դեմքը լավ ու ամուր փակող դիմակներ դնել»:

Նախարարը նկատեց, որ անձին նույնականացնելու մասով էլ է խնդիր լինելու, սակայն վարչապետը նորից մնաց իր կարծքին և նշեց.«Առանց դիմակի մարդը պոտենցյալ սպառնալիք է մյուս մարդու համար: Նկարեց փաստը, ֆիքսեց, էդ ով է ասել, որ իր դեմքը երևալու է, թե ով է այդ մեքենայի մեջ նստած, մենք համարելո՞ւ ենք ընթացքից այնպես կարող են դեմքը նկարել, որ երևա»,-ասաց նա և նշեց, որ պետք է պատասխանատվությունը դնել վարորդի վրա և դրանով հարցը լուծվում է:

«էդ որ տեսախցիկները փողոցով կախած են, այդտեղ անձնական տվյալների մշակման խնդիր չկա՞»,-հարցրեց վարչապետը և նրան պարզաբանեցին, որ այդտեղ մարդը չի նույնականացվում և միայն քրեական գործի շրջանակներում նույնականացնելու հնաարվորություն կա: Ռուստամ Բադասյանը նշեց, որ խնդիրը կուսամնասիրեն և կփորձեն լուծում գտնել և այդ պայմանավորվածությամբ նախագիծը ընդունվեց: