ՊՎԾ-ն «Հանրային» հեռուստաընկերությունում ստուգումներ է իրականացրել․ Factor. am

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել Հանրային հեռուստաընկերությունում: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցում են «Առաջին ալիքի» հավաստի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ Հանրային ՀԸ-ում Պետական վերահսկողական ծառայությունը մանրակրկիտ ստուգումներ է իրականացնում արդեն մեկ ամիս: «Հանրային» հեռուստաընկերությունում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու մասին Factor.am-ի տեղեկությունը հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: «Մայիսի սկզբներին ենք սկսել ստուգումները: Ուսումնասիրում ենք ընդհանուր ծախսերը և եկամուտները: Ուսումնասիրում ենք գնումները, շինարարությունները, հեռուստաարտադրության ծախսերը, գործուղումները, աշխատավարձերը, մի խոսքով ամեն ինչ»,- ասաց Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակը: 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։