«Լիդիան Արմենիան» ծրագրում է վերսկսել աշխատանքներն Ամուլսարում
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
«Այսօր իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանն Ազգային ժողովի Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարել էր, որ «...հավանաբար շուտով զրոյացվի Ամուլսարի հանքն իրենց (ընկերության) հաշվեկշռում»:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Ամուլսարի ծրագիրը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիայի» 100% սեփականությունը, ընկերությունը շարունակում է տիրապետել հանքի շահագործման բոլոր իրավունքներին և ծրագրում է վերսկսել աշխատանքները Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը:
Որպես հավելում, հիշեցնենք, որ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ առաջին ատյանի դատարանը Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները որակել է որպես զրպարտություն և պարտավորեցրել հերքել դրանք: Ընկերության իրավաբանական թիմը կդիտարկի Նազելի Վարդանյանի դեմ ևս մեկ հայցի ներկայացման նպատակահարմարությունը, քանի որ Նազելի Վարդանյանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն և անել անտրամաբանական հայտարարություններ՝ մոլորեցնելով հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...